Նորություններ

Բարեգործական ընթրիք «Սինատրա» ռեստորանում

Օգոստոսի 10, 2021

Երևան – Սիրով կիսվում ենք ձեզ հետ հուլիսի 29-ին «Սինատրա» ռեստորանում կայացած «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» ԲՀ բարեգործական ընթրիքից ստացված տպավորություններով։
Երեկոյին մասնակցում էին գեղեցիկ ու ուժեղ:) սեռի տարբեր ներկայացուցիչներ, իսկ ծրագիրը շատ հագեցած էր․ երաժշտական հրաշալի կատարումներ, նորաձևության ցուցադրություն քաղցկեղը հաղթահարած մեր բալիկների կողմից, նվերների խաղարկություն և այլն։
Անչափ շնորհակալ ենք այս ընթրիքին ներկա գտնված բոլոր կանանց, որոնք իրենց մասնակցությամբ ներդրում ունեցան քաղցկեղ ունեցող մեր երեխաների բուժման հարցում։ Հատուկ շնորհակալություն ՀՀ առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանին ընթրիքին մասնակցելու համար։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ընթրիքի հովանավորներ «Դելլ Արմ Ֆարմա» ՍՊԸ-ին և ամերիկաբնակ բարերար Լևոն Արիյանին։
Երեկոն գեղեցիկ հնչյուններով լցնելու համար շնորհակալ ենք երգչուհի Սյուզաննա Մելքոնյանին և դաշնակահարուհի Աննա Իշխանյանին։ Շնորհակալություն երեկոյի հանդիսավար, մեր սիրելի ընկեր Հակոբ (Ժակ) Պապիկյանին՝ մշտապես Հիմնադրամի ու մեր երեխաների կողքին լինելու համար։
Հյուրասիրության և ծաղկային ձևավորման համար երախտապարտ ենք մեր գործընկերներ
☑️«Տուշպա» գինիների արտադրամասին/ Tushpa Wine Cellar,
☑️«Լառա» շոկոլադի գալերիային / Lara Chocolate Gallery,
☑️«Միլկո» ՓԲԸ-ին / Milko Dairy Products,
☑️«Բուրբոն» հրուշակեղենի խանութ-սրճարանին / Bourbon Yerevan,
☑️«Մերի Ռոուզ» ծաղկի սրահին / Mary Rose Flower Salon։
Բարեգործական վիճակահանության նվերները Հիմնադրամին նվիրաբերելու համար շա՜տ շնորհակալ ենք․
✅«Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցին / Alfa Pharm Pharmacy Chain,
✅«Յուվենտա» էսթետիկ բժշկության կենտրոնին / Uventa European Cosmetology Clinic,
✅«Դանզ» ակնոցների խանութին / DANZ,
✅«Տարազ Արտ» ընկերությանը / Taraz Art Տարազ Արտ,
✅«Վան Արդի» գինու գործարանին / Van Ardi Wines,
✅«Իմ Զարդը» ապրանքանիշին / Իմ Զարդը / Im ZardԸ,
✅«ՎայնԳոգ» գինիների ապրանքանիշին / ՎայնԳոգ,
✅Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին / Русский драм. театр им. Станиславского,
✅«Նարնջի» ապրանքանիշին / Նարնջի,
✅«Բուրաստան» հայկական թեյերի և մուրաբաների ապրանքանիշին / Burastan/Բուրաստան,
✅«Քոֆի-ինն» սուրճի և թեյի խանութներին / Coffee-inn,
✅«Արմատ» պայուսակների խանութ-սրահին / ARMAT BAGS,
✅«Արնախշ» ապրանքանիշին / Arnakhsh,
✅«Քրամբս» սրճարան-խանութին / Crumbs The Bread Factory,
✅H2O Beauty Lounge-ին / H2O beauty lounge։
Հատուկ շնորհակալություն «Մունլայթ / MoonLight Girlspa & Kidsclub» մանկական սպա կենտրոնին՝ մեր բալիկների օրը հրաշալի տպավորություններով լցնելու, և «Լալունց / Lalunz» ու «Մանանա մանկական խանութ-սրահ» սրահներին՝ նորաձևության ցուցադրության համար դիզայներական հագուստը տրամադրելու ու նվերների համար։
Ընթրիքի շրջանակում հանգանակվեց 3,5մլն ՀՀ դրամ։

Միասին կարող ենք կյանքեր փրկել։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: