Նորություններ

«Եղիր կողքիս, որ սովորեմ»

Օգոստոսի 1, 2023

«Եղիր կողքիս, որ սովորեմ»-ը Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի նոր նախաձեռնությունն է, որի առիթը սեպտեմբերի մեկն է՝ Գիտելիքի օրը։ Ծրագիրը իրականացվելու է օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը։

Մեր երեխաների համար կրթությունը նույնիսկ կյանքի այս փուլում նոր գիտելիք ստանալու հնարավորություն է։ Եվ այդ հնարավորությունը ստեղծելու և քաղցկեղի բուժման ճանապարհին նրանց կողքին լինելու համար՝ հրավիրում ենք անհատներին և կազմակերպություններին՝ միանալու նախաձեռնությանը, որը կարող է դրսևորվել հետևյալ եղանակներով․

  • Կատարել ամենամսյա նվիրատվություն,
  • Այս ժամանակահատվածի համար ընկերության վաճառքի եկամտի որոշ հատվածը հատկացնել հիմնադրամին,
  • Վաճառքի որևէ ապրանքատեսակից ստացված եկամուտը նվիրաբերել հիմնադրամին,
  • Ծառայություններից որևէ մեկի կամ մի քանիսի եկամտի որոշ հատվածը նվիրաբերել հիմնադրամին,
  • Ընկերությունը կարող է առաջարկել այլ տարբերակ, որով առավել նպատակահարմար է միանալ նախաձեռնությանը:

Երեխաները միայնակ չեն կարող պայքարել քաղցկեղի դեմ, սակայն միավորելով մեր ուժերը նախաձեռնության շուրջ՝ միասին կարող ենք կյանքեր փրկել։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: