Նորություններ

Էմմա Թադևոսյանի աշխատանքն ընդունվել է SIOP 2023-ի գիտական հանձնաժողովի կողմից

Հունիսի 17, 2023

Անչափ հպարտ ենք հայտնել, որ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի Բժշկական հարցերի համակարգող Էմմա Թադևոսյանի կողմից Մանկական ուռուցքաբանության միջազգային միության 55-րդ կոնգրեսի (SIOP 2023) համար ներկայացված աշխատանքն ընդունվել է գիտական հանձնաժողովի կողմից։

Աշխատանքի վերնագիրն է «Հայաստանում առաջին մանկական պալիատիվ կլինիկայի հիմնումը»:

Նշենք, որ SIOP 2023-ը կայանալու է 2023 թվականի հոկտեմբերի 11-14-ը Կանադայի մայրաքաղաք Օտտավայում։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: