Հաղթող` կյանքի համար պայքարում․ Armenpress-ի անդրադարձը
Փետրվարի 17, 2024թ․
Քաղցկեղի դեմ տարած հաղթանակը խորհրդանշող զանգը ևս մեկ անգամ հնչեց․ այս անգամ այն հնչեց 10-ամյա Ալեքսի համար` ազդարարելով առողջ կյանքի սկիզբը: Վանաձորցի Ալեքսը անձամբ հնչեցրեց խորհրդանշական զանգը, ապա շրջեց արյունաբանական կենտրոնում՝ բուժում ստացող բոլոր բալիկներին մաղթելով շուտափույթ ապաքինում:
10-ամյա Ալեքսը իր բուժող բժշկի կողմից ստացավ նաև խորհրդանշական մեդալը՝ «Հաղթող՝ կյանքի պայքարում»:
Երազանքներ ու նպատակներ Ալեքսը շատ ունի, որոնց մեծ մասը կապված են քաղցկեղ ունեցող մարդկանց օգնելու հետ:
«Երբ մեծանամ, երազում եմ բանկի կառավարիչ դառնալ, որ կարողանամ շատ գումար աշխատել և նվիրել հիվանդանոցին քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար»,- ասաց Ալեքսը:
Մանրամասները կարդացեք Armenpress.am-ում