Նորություններ

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր

Փետրվարի 15, 2025

Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` աշխարհում տարեկան 400.000 երեխայի մոտ ախտորոշվում է քաղցկեղ: Իսկ Հայաստանում այդ ախտորոշումը լսում է տարեկան 100 -ից ավելի ընտանիք:

Երեխաները միայնակ չեն կարող պայքարել քաղցկեղի դեմ, և Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը կանգնում է այս ախտորոշումն ունեցող բոլոր երեխաների և ընտանիքների կողքին` ապահովելով նրանց Հայաստանում առկա լավագույն բուժմամբ և խնամքով:

Մենք հավատարիմ ենք մնում մեր առաքելությանը, համաձայն որի քաղցկեղի բուժումը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի` անկախ ընտանիքի ֆինանսական վիճակից:

Շարունակենք միասին կյանքեր փոխել

Լուսանկարում մեր Լուսեն է

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: