«Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար։ Մեր առաքելությունն է լինել նրանց և նրանց ընտանիքների կողքին և օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհը։
Այդ առաքելությունը կատարելու ճանապարհին մենք ձգտում ենք անել ամեն ինչ՝ Հայաստանում ուռուցքաբանությունը և արյունաբանությունը շարունակաբար զարգացնելու համար։ Մեր նպատակն է աջակցել նաև բժիշկներին և բուժ․ հաստատություններին, որպեսզի նրանք կարողանան ապահովել բարձրորակ ախտորոշում եւ արդյունավետ բուժում իրենց պացիենտների համար։
Հիմնադրամի կառավարումն իրականացվում է Հոգաբարձուների Խորհրդի կողմից, որը բաղկացած է մի խումբ նվիրյալներից, որոնք հավատում են, որ, միավորելով ուժերը, մենք կարող ենք շատ բան փոխել։