Նորություններ

ՄՔԱՀԿ սենյակներից մեկն անվանակոչվեց՝ ի պատիվ «Մեդունի» Հիմնադրամի

Հունիսի 9, 2023

Անչափ հպարտ և ուրախ ենք հայտնել, որ հունիսի 7-ին, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում գտնվող սենյակներից մեկն անվանակոչվեց՝ ի պատիվ «Մեդունի» հիմնադրամի։

Օրվա առթիվ կենտրոնում բուժում ստացող երեխաներին շատ նվերներով և ջերմ ժպիտներով այցելեցին «Մեդունի» հիմնադրամի ներկայացուցիչները։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում մեր սիրելի գործընկեր «Մեդունի» հիմնադրամին` շարունակական աջակցության և տարիների համագործակցության համար։

Միասին կարող ենք կյանքեր փրկել։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: