Նորություններ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

31․12․2024թ․

Անցնող 2024 թվականին՝ գործունեության 10-րդ տարում, Ձեր մեծահոգության շնորհիվ Սիթի օֆ Սմայլը շարունակեց կանգնել Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող հարյուրավոր երեխաների և երիտասարդների կողքին՝ ամբողջությամբ հոգալով նրանց լավագույն բուժման և խնամքի համար անհրաժեշտ ծախսերը:
Ձեր անգնահատելի աջակցության շնորհիվ է, որ շուրջ 900 ընտանիք լցվել է հույսով՝ հավատալով, որ քաղցկեղը դատավճիռ չէ:
Մենք շարունակում ենք մնալ մեր առաքելությանը հավատարիմ՝ ունենալով Ձեր մեծագույն աջակցությունը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Թող գալիք 2025 թվականը Ձեր և Ձեր սիրելիների համարլինի առողջության, սիրո և հաջողության տարի:

Ջերմորեն՝

Սիթի օֆ Սմայլ հիմնադրամ

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: