Նորություններ

«Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» բարեգործական համերգ

25․10․2024թ․

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի լավ գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ, հոկտեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած և բոլորի կողմից սպասված «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղ ունեցող երեխաների բուժման նպատակներին:

Համերգին հնչեցին հայտնի ու թե մեծերի, թե փոքրիկների կողմից սիրված մուլտֆիլմերի մեղեդիները` սիմֆոնիկի ֆանտաստիկ կատարմամբ։

Մեզ համար շատ հաճելի էր տեսնել փոքրիկ հանդիսատեսի ներկայությունը և թե ինչպես են նրանք վայելում հեքիաթային մեղեդիները:

Հոգաչափ շնորհակալ ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, համերգի դիրիժոր Հարություն Արզումանյանին, նկարչուհի Նոնա Հովհաննիսյանին` այս գեղեցիկ երեկոյի և քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկների կողքին շարունակաբար լինելու համար:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում համերգի ներկայացնող հովանավոր Սուքիասյան բարեգործական հիմնադրամին

Անչափ շնորհակալ ենք նաև հովանավորներին` KPMG Armenia, VTB Bank Armenia, Evocabank:

Աջակիցներին` Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ, Ղարաբաղցյան Շին, EasyPay, Դելլ Արմ Ֆարմա, Թեոֆարմա

Հատուկ շնորհակալություն միջոցառման վարող Սերգեյ Գասպարյանին։

Միջոցառումը հանրային դարձնելու համար շնորհակալ ենք ԶԼՄ-ներին` ի դեմս Հայաստանի Հանրային հեռուստատեսության, Արմենիա հեռուստաընկերության, Կենտրոն հեռուստաընկերության և Ռադիո Վանի:

Շնորհակալ ենք մեր մեդիագործընկեր Bogossi Production-ին` հերթական անգամ հիանալի կադրերի համար:

Տոմսերի վաճառքի հարթակ տրամադրելու համար շնորհակալ ենք մեր գործընկեր Ticketon.am-ին:

Անչափ շնորհակալ ենք բոլոր ներկաներին անհատապես, որ տոմս ձեռք բերելով մասը կազմեցին այս կարևոր նախաձեռնության:

Միասին կարող ենք կյանքեր փրկել։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: