Սուրբ Հուդայի գլոբալ դաշինքի Եվրո տարածաշրջանային հանդիպում-2025
Ապրիլի 15, 2025
Ապրիլի 10-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցավ Սուրբ Հուդայի գլոբալ դաշինքի Եվրո տարածաշրջանային հանդիպումը, ուր հրավիրված էր նաև Հայաստանի պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում էին`
- պրոֆեսոր Գևորգ Թամամյանը, Սիթի օֆ Սմայլի բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, Հոգաբարձուների խորհրդի անդամ,
- Էսթեր Դեմիրճյանը, Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի տնօրեն,
- Լիլիթ Սարգսյանը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,
- Աննա Ավագյանը, Մանկական արյունաբան,
- Վիկտորյա Մարկոսյանը, Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի հանրային կապերի և մարքեթինգի մենեջեր:
Այս հանդիպումը նպատակ ուներ միավորելու և համագործակցության հարթակ ստեղծելու մանկական արյունաբանության և ուռուցքաբանության տարածաշրջանային փորձագետների և տարածաշրջանում քաղցկեղ ունեցող երեխաներին աջակցող հիմնադրամների ներկայացուցիչների համար:
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ ի դեմս Սիթի օֆ Սմայլ Հիմնադրամի և Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի, առաջինն է միացել Սուրբ Հուդայի գլոբալ դաշինքին` միավորվելով այլ երկրների հետ՝ մանկական ուռուցքաբանության մարտահրավերներին համատեղ դիմակայելու և քաղցկեղով հիվանդ բոլոր երեխաների համար ախտորոշում ու բուժում ապահովելու հարցում ջանքերը համախմբելու նպատակով: