Նորություններ

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Փետրվարի 04, 2025թ.

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է` հռչակված Քաղցկեղի վերահսկման միջազգային միության՝ UICC – Union for International Cancer Control-ի կողմից։

Աշխարհում ամեն տարի շուրջ 20 միլիոն մարդ ախտորոշվում է քաղցկեղ: Այս ամենին զուգահեռ`ողջ աշխարհում զարգանում է բժշկությունը և հայտնաբերվում են քաղցկեղի բուժման նորանոր մեթոդներ:

ՀՀ-ում տարեկան միջինում ախտորոշվում է քաղցկեղի շուրջ 8500 նոր դեպք` ըստ ՀՀ ԱՆ-ի:

Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը հոգում է մինչև 25 տարեկան երիտասարդների լավագույն բուժումը և խնամքը Հայաստանում:

Մինչ օրս Հիմնադրամը, իր հազարավոր նվիրատուների և գործընկերների շնորհիվ, արդեն աջակցել է շուրջ 900 երեխայի և երիտասարդի:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: