Արյունաբանական կենտրոնում քաղցկեղ ունեցող երեխաները դիտել են «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացումը
Հունվարի 24, 2020
Երևան – Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները հունվարի 22-ին այցելեցին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվ․ Արյունաբանական կենտրոն և քաղցկեղ ունեցող երեխաների համար ներկայացրին հատվածներ «Չիպոլինո» առաջին մանկական բալետային ներկայացումից: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետի տիկին, «City of Smile / Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը:
Անչափ շնորհակալ ենք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստներին մեր երեխաներին փոքրիկ տոն պարգևելու համար: