Փետրվարի 06, 2024թ
Մեծ սիրով տեղեկացնում ենք, որ քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում «Մի դրամի ուժը» նախաձեռնությամբ մեր սիրելի բարեկամներ IDBank-ն ու Idram Payment System-ը փետրվար ամսվա գործարքներից գոյացած «մի դրամները» կուղղեն «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղ ունեցող երեխաների բուժման ծախսերը հոգալու համար։
Ինչպես հարցազրույցում ասում է Հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը․ «Հազարավոր մարդկանց մասնակցությունը այս նախաձեռնությամբ վերածվում է մեծ նվիրատվության՝ աջակցելով Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին և երիտասարդներին։ Հենց բազմաթիվ մարդկանց մասնակցության, IDBank-ի և Idram-ի նման նախաձեռնությունների շնորհիվ է, որ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի հարյուրավոր շահառուները ստանում են Հայաստանում հասանելի լավագույն բուժումը՝ առանց «մի դրամ» ծախսելու»։
Անչափ շնորհակալ ենք, սիրելի ընկերներ։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ՝ https://b24.am/social/391713.html