Նորություններ

Շնորհակալություն, Ալադինա

Ապրիլի 25, 2022

Անհնար է բառերով նկարագրել այն երախտագիտությունը, որ զգում ենք իսպանական Ալադինա հիմնադրամի և անձամբ հիմնադիր Պակո Արանգոյի նկատմամբ։ Ալադինա-ն մի հիմնադրամ է, որն օգնության ձեռք մեկնեց Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին ու քաղցկեղի դեմ պայքարող մեր երեխաներին ամենադժվար ու անելանելի թվացող պահին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, COVID-19 համավարակի ընթացքում։
Առանձնահատուկ մեծ շնորհակալություն ենք ուզում հայտնել Ալադինա-ին այդ օգնությունը շարունակական դարձնելու համար։
Այսպես` Ալադինա-ի կողմից տրված նոր աջակցության շնորհիվ Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի խաղասենյակը պարբերաբար համալրվում է անհրաժեշտ պարագաներով, կազմակերպվում են տարատեսակ ժամանցային միջոցառումներ, հարյուրավոր երեխաներ էլ շարունակում են ստանալ հոգեսոցիալական աջակցություն և օրական 4-անգամյա սննդարար ու բալանսավորված սնունդ հիվանդանոցում գտնվելու ողջ ընթացքում։


Muchas gracias, nuestra querida Fundación Aladina. Su apoyo es muy apreciado.

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: