Նորություններ

ԱԼՍԱՔ-ի Համաշխարհային կրթաթոշակային ծրագիր

Նոյեմբերի 02, 2022

ALSAC Global Scholarship Program-ը (ԱԼՍԱՔ-ի Համաշխարհային կրթաթոշակային ծրագիր) մեկ տարի տևողությամբ կրթական ծրագիր է, որը համախմբում է ALSAC-ի փորձագետներին և ALSAC-ի համաշխարհային գործընկեր հիմնադրամների համապատասխան մասնագետներին՝ ֆոնդահայթայթման հիմունքների մասին հիմնավոր գիտելիքներ ձևավորելու համար։ (ALSAC-ը ԱՄՆ-ի ամենահեղինակավոր հիվանդանոցներից մեկի՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի ֆոնդահայթայթման և իրազեկման կազմակերպությունն է։)
Մեկ տարի առաջ Հայաստանին՝ ի դեմս Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի, տրվեց բացառիկ հնարավորություն՝ միանալու այս ծրագրին ու սովորելու աշխարհի տարբեր երկրներում քաղցկեղ ունեցող երեխաներին աջակցող կազմակերպությունների մասնագետներից ու նրանց հետ։
Սիթի օֆ Սմայլ հիմնադրամից ծրագրին մասնակցելու նպատակով ընտրվել էր Հանրային կապերի ու մարքեթինգի մենեջեր Թամարա Ափոյանը։ Անչափ ոգևորված ենք, որ հենց Թամարային էր ընձեռվել պատիվ՝ հանդես գալու որպես ծրագրի 2021-2022 ուստարվա կուրսի ներկայացուցիչ՝ այդպիսով դառնալով ավարտական երեկոյի ընթացքում ելույթով հանդես եկած առաջին շրջանավարտը Եվրասիայից։
Հպարտանում ենք մեր Տոմայի հաջողություններով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը պատվով ներկայացնելու գործում։ Ակնկալում ենք նրա ստացած նոր գիտելիքների ու հմտությունների շնորհիվ կյանքի կոչել նոր նախագծեր և արշավներ՝ ի շահ Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող երեխաների։
Մեր ամենասիրելի, ամենաոգեշնչող ALSAC, անչափ շնորհակալ ենք այս փորձառության համար: Պատիվ է լինել ALSAC Global Alliance-ի անդամ և ձեզանից սովորելու հնարավորություն ունենալ:

Հայաստանն առաջին երկիրն է, որ 2019թ․ ապրիլի 12-ին ստորագրել է Փոխըմբռնման հուշագիր Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի հետ։
Միանալով Սուրբ Հուդայի գլոբալ դաշինքին՝ Հայաստանը միավորվել է այլ երկրների հետ՝ մանկական օնկոլոգիայի մարտահրավերներին համատեղ դիմակայելու և քաղցկեղով հիվանդ բոլոր երեխաների համար ախտորոշում և բուժում ապահովելու հարցում ջանքերը համախմբելու համար:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: