Նորություններ

Ավետաբեր զանգակը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում

Ապրիլի 29, 2022

Կիսվենք ձեզ հետ մի նորությամբ, որը, վստահ ենք, ձեր սիրտն էլ շատ կջերմացնի։
Այսուհետ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում քիմիաթերապիայի կուրսն ավարտելու բաղձալի ավետիսը հայտնելու համար օգնության կգա մի յուրահատուկ զանգ։ Այն կախարդական է, որովհետև պատրաստված է քաղցկեղի հաղթահարման նույն ճանապարհն անցած մեր փերի Աննայի ձեռքերով ու լի է մե՜ծ սիրով ու «տարոս»-ով։
Յուրաքանչյուր պացիենտի, նրա ընտանիքի ու բժիշկների հետ համատեղ անհամբեր սպասելու ենք ավետաբեր ղողանջը լսելուն։
Մեր ուժեղներ ջան, ձեր հաղթանակը բոլորիս հաղթանակն է։
Շատ մեծ շնորհակալություն մեր քնքուշիկ Աննային, նրա ընտանիքին, «Վեն Արտ» նկարչական ստուդիային ու անձամբ Աննայի ուսուցչուհի Վեներա Շատվերյանին բարության և հոգատարության համար։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: