Նորություններ

Արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ «GeoProMining» ընկերության և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի կազմակերպած ուրախ միջոցառումը

Օգոստոսի 23, 2019

Երևան – Աշխատանքային շաբաթը եզրափակեցինք ուրախ միջոցառումով, որը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող, ինչպես նաև արդեն բուժված երեխաների համար Գիտելիքի օրվան ընդառաջ կազմակերպել էին մեր գործընկերները «GeoProMining» ընկերությունից։ 
Միջոցառման ընթացքում Դիսնեյի մուլտֆիլմների հերոսները, անիմատորներն ու հմուտ աճպարարը բազմաթիվ ուրախ պահեր պարգևեցին մեր երեխաներին, որոնք նաև գեղեցիկ նվերներ ստացան կազմակերպիչների կողմից։
Անչափ շնորհակալ ենք «GeoProMining» ընկերությանը և անձամբ տիկին Ռուզաննա Գրիգորյանին այս հիշարժան օրվա համար։ Համոզված ենք` միջոցառումից ստացված լիցքերը դրական ազդեցություն կունենան երեխաների բուժման ընթացքի վրա։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: