Նորություններ

Բարեգործական ընթրիք կանանց մասնակցությամբ

Հուլիսի 18, 2022

Հուլիսի 14-ին «Վահագնի» ռեստորանում կայացավ «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» ԲՀ բարեգործական ընթրիքը, որին մասնակցում էին գեղեցիկ ու ուժեղ:) սեռի ներկայացուցիչներ։
Հագեցած երեկոյի ընթացքում միասին սպասք նկարազարդեցինք, վայելեցինք երաժշտական հրաշալի կատարումներ, մասնակցեցինք բարեգործական վիճակահանությանը ու, ամենակարևորը՝ հյուրերը, միանալով քաղցկեղի դեմ մեր պայքարին, իրենց ներդրումն ունեցան մեր երեխաների բուժման հարցում, ինչի համար անչափ շնորհակալ ենք բոլորին և յուրաքանչյուրին։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ընթրիքի
գլխավոր հովանավոր՝ «Դելլ Արմ Ֆարմա» ՍՊԸ-ին,
հովանավոր՝ Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ -ին,
աջակիցներ՝ «Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցին, «Լոնդոն Մեդիքալ» ՍՊԸ-ին, «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոնին։
Երեկոն լիարժեք չէր լինի առանց Հիմնադրամի բարեկամ Տարազ Արտ ընկերության ՝ մեր շատ սիրելի Լիլիթ Մելիքյանի գլխավորությամբ։
Հատուկ շնորհակալություն «Վահագնի» ռեստորանի ողջ անձնակազմին՝ տնօրեն Սիմոն Ղանդիլյանի և մենեջեր Իշխան Հովհաննիսյանի գլխավորությամբ ջերմ ընդունելության և ֆանտաստիկ սպասարկման համար։
Երեկոն վարելու ու գեղեցիկ հնչյուններով լցնելու համար շա՜տ շնորհակալ ենք Հայկ Պետրոսյանին։
Ողջ երեկոյի ուրախ տրամադրությունն ապահովված էր անմահական Տուս գինիների շնորհիվ, ինչի համար առանձնահատուկ շնորհակալություն Զառա Մազմանյանին:
Երեկոյի կազմակերպմանը աջակցելու համար շնորհակալ ենք․
DJ Գոռին,
Լուսանկարիչ Ղևոնդ Գալուստյանին,
Բաղրամյան 6 ստուդիային,
«Մարի Ռոուզ» ծաղկի սրահին,
Կամավորներ Կարինային, Գոռին և Զառային։
Բարեգործական վիճակահանության նվերները Հիմնադրամին նվիրաբերելու համար շատ շնորհակալ ենք․
«Ալֆա Ֆարմ» դեղատների ցանց,
«Դա Վինչի» բժշկական կենտրոն,
All Electronics էլեկտրատեխնիկայի առցանց առք ու վաճառքի կայք,
Լոռվա մարզի Հաղպատ գյուղում գտնվող «Քեֆիլյան» ընտանեկան հյուրանոց,
«Զանգակ» գրախանութ,
«Բի Մայ Գեսթ Փլեթըրզ»,
Իրինա Մանասարյան,
Դալմա մոլի «Սինեմա Սթար»,
«Լալունց» մանկական հագուստի խանութ,
ԱԿԳ Դեղատուն,
«Յուգեն» ապրանքանիշ,
«Ջամայկա» ռեստորան,
«Բուրբոն» թխվածքի խանութ-սրահ,
Menq enq – Մենք ենք Հիմնադրամի կողմից նվերի հավաքածու
«Ին սպորտ» ֆիթնես ակումբ,
«Մեգաֆուդ» ընկերություն,
«Կակտուս» մեքսիկակական ռեստորան,
ԹԵՅԱՆ թեյեր
Estet Beauty Salon,
Hermitage Beauty House ՍՊԱ սրահ,
«Ալկոն» ընկերություն,
«Լոնդըն մեդիքալ» ընկերություն՝ Զեյն Օբաջի (Zein Obaiji) ապրանքանիշով,
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։


Ընթրիքի շրջանակում հանգանակվեց 7,368,000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կուղղվի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծախսերը հոգալու նպատակին։


Միասին կարող ենք կյանքեր փրկել։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: