Նորություններ

Բարեգործական ընթրիք Կորիզ ռեստորանում

Ապրիլի 21, 2021

Ապրիլի 15-ին «Խաղաղության Քաղաք» ՀԿ և «Բարև մայրիկ»-ի հիմնադիր Լիլիթ Համբարձումյանը բարեգործական ընթրիք էր կազմակերպել «Կորիզ» ռեստորանում, որին ներկա էին նրա ընկերներն ու գործընկերները։

Ընթրիքի ամբողջ հասույթը, որը կազմեց 800.000 դրամ, ուղղվեց Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։

Բոլոր հյուրերը իրենց հետ բարություն էին բերել, որն ուղղեցին Ժպիտների քաղաք-ին, որպեսզի համատեղ աջակցենք մեր երեխաներին, որոնք ամեն օր, ամեն վայրկյան պայքարում են իրենց կյանքի համար:

Բարեգործական ընթրիքը հրաշալի կերպով վարեց սիրված հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը: Իր գեղեցիկ կատարումներով հանդես եկավ տաղանդավոր երգչուհի Կարինե Առուստամյանը:

Ընթրիքի ամենագեղեցիկ պահերը հյուսված էին Թամարա Հարությունյանի շուրջ։ Թամարան հիմնադրամի շահառուն և հերոսներից մեկն է, որը երկրորդ անգամ է հաղթահարել սուր լեյկոզը։

Թամարայի երազանքն է, որ բոլոր երեխաները առողջանան, և փակվեն բոլոր հիվանդանոցնեը:

Անչափ շնորհակալ ենք մեր շա՜տ սիրելի Լիլիթին ու այս հրաշալի միջոցառման բոլոր-բոլոր մասնակիցներին` քաղցկեղի դեմ մեր պայքարին միանալու համար։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: