Նորություններ

Բարեգործական ընթրիք Սաթի Սպիվակովայի մասնակցությամբ

Օրեր առաջ տեղի ունեցավ բարեգործական ընթրիք՝ Սիթի օֆ Սմայլի բարի կամքի դեսպան, անզուգական Սաթի Սպիվակովայի մասնակցությամբ, ով ի դեպ Երևան էր ժամանել «Մոսկվայի ազգերի թատրոնի» և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Կաշևոյի հետ միասին՝ բարեգործական հյուրաղախաղերի շրջանակներում, որոնց գլխավոր գործընկերն էր GPM Gold ընկերությունը: Ներկայացումների տոմսերի վաճառքի ողջ հասույթը ուղղվեց «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին:

Այս հրաշալի երեկոն կրկին ապացուցեց, որ միասին կարող ենք շատ ավելին՝ նվիրելով հույս, սատարում և սեր նրանց, ովքեր դրա կարիքը իսկապես ունեն։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Սաթի Սպիվակովային՝ իր սրտացավության, ջերմության համար։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր հյուրերին, նվիրատուներին ու աջակիցներին՝ ձեր վստահության ու մարդասիրության համար։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: