23.10.2024թ․
Սիրով կիսվում ենք ձեզ հետ հոկտեմբերի 6-ին՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի բարեգործական գալա ընթրիքի լուսանկարներով, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում: Ընթրիքն իր ներկայությամբ պատվել էր ՀԱԵ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Տերտերյանը:
Մենք անչափ շնորհակալ ենք յուրաքանչյուրից, ով իր ներդրումն է ունեցել այս ջերմ երեկոյի կազմակերպման գործում:
Չենք կարող չառանձնացնել և հատուկ շնորհակալություն չհայտնել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի բարի կամքի դեսպան Սալպի Ավետիսյան-Գարավարյանին, և հոգաբարձուների խորհրդի անդամ Մարիա Նագապետյանին՝ այս միջոցառումը նախաձեռնելու և կազմակերպելու համար:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում միջոցառման բոլոր հովանավորներին, աջակիցներին և ներկաներին:
Սիրով ու ջերմությամբ լի այս հուզիչ երեկոն, որ հավաքել էր տեղի հայկական համայնքին, ևս մեկ անգամ ապացույցն է այն խոսքի, որ միասին կարող ենք կյանքեր փրկել: