Նորություններ

Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողների այցը

Փետրվարի 07, 2025թ.

Սիթի օֆ Սմայլը հյուրընկալեց Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողներին:

Մեր հյուրերը նվերներով և լայն ժպիտներով այցելեցին և շրջեցին Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում՝ հասցնելով անգամ ծանոթանալ բուժառուների հետ և սեղանի խաղ խաղալ միասին: Այնուհետև հանդիպեցին Հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանին և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին:

Նշենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ դպրոցի Hands for Youth CAS-ը հանդես է գալիս “Bald For a Cause” նախաձեռնությամբ, որի շրջանակում հավաքված գումարը հանգանակվում է հիմնադրամին:

Սիրելի ընկերներ, ձեր այցը միշտ սպասված է մեզ համար: Դուք ևս մեկ անգամ ապացուցում եք որ ոչ թե քաղցկեղը, այլ սերն է վարակիչ:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: