Նորություններ

Սևակ Ավանեսյանը և Արտյոմ Մանուկյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում

Օգոստոսի 04, 2022

Երեկ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը լի էր շքեղ երաժշտությամբ։ Կենտրոնում բուժում ստացող մեր բալիկներին էին այցելել աշխարհահռչակ թավջութակահարներ Սևակ Ավանեսյանը և Արտյոմ Մանուկյանը, ինչի համար անչա՜փ շնորհակալ ենք նրանց։
Վստահ ենք, որ նման հանդիպումները դրական ազդեցություն են ունենում մեր երեխաների բուժման ընթացքի վրա, ու հույս ունենք սիրելի երաժիշտներին կրկին տեսնել մոտ ապագայում։
Հատուկ շնորհակալություն Աննա Դեմերճյանին` հանդիպումը նախաձեռնելու և մեզ հետ համատեղ այն օպերատիվ կազմակերպելու համար։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: