Նորություններ

Լիզա Ստեփանյանը՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նոր անդամ

Ապրիլի 4, 2023

Մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Լիզա Ստեփանյանին՝ որպես Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նոր անդամ:

Տիկին Ստեփանյանը 1983 թվականից սկսել է իր երեսնամյա գործունեությունը կոսմետիկայի և անձնական խնամքի ոլորտում՝ որպես հետազոտության և զարգացման քիմիկոս։ Ավելի քան քսան տարի նա աշխատել է որպես Կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA)՝ Նյու Ջերսիի մասնաճյուղի հիմնադիր և նախագահ՝ ներկայացնելով AIWA-ն ՄԱԿ-ում: Այնուհետև տիկին Ստեփանյանը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին ԱՄՆ-ում՝ որպես գործադիր տնօրեն:

Տիկին Լիզա Ստեփանյանը Նյու Ջերսիի «Ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» կոալիցիայի անդամ է և կոալիցիայի նախաձեռնությունների ակտիվ մասնակից:

2011 թվականից նա նաև “Caring Hands Fund” բարեգործական կազմակերպության հիմնադիրն է, որը մինչև 2014 թ․ Երևանում իրականացրել է անհապաղ վիրահատություններ սոցիալապես անապահով անձանց համար։

Անչափ ուրախ ենք ողջունել տիկին Լիզա Ստեփանյանին և մաղթում ենք նրան արգասաբեր գործունեություն՝ ի շահ Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող երեխաների:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: