Նորություններ

Մալենայի այցը Արյունաբանական կենտրոն

Փետրվարի 15, 2022

«Մանկական եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած և մեր երկրին հաղթանակ բերած երգչուհի Մալենան այսօր «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում այցելել էր Պրոֆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ հանդիպելու քաղցկեղը հաղթահարած, ինչպես նաև այս պահին բուժում ստացող երեխաների և երիտասարդների հետ։

Համոզված ենք, որ հանդիպման ընթացքում ստացված դրական լիցքերը կօգնեն մեր երեխաներին ավելի արագ հաղթահարել հիվանդությունը։

Շնորհակալ ենք, սիրելի Մալենա։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: