Նորություններ

Մեծ սիրտ՝ փոքրիկ հերոսի մեջ

Միքայել Հակոբյանը՝ տարիքով փոքր, բայց շատ մեծ սրտով տղա, օրերս այցելել էր Հայաստանում մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող երեխաներին։

Նա եկել էր ոչ միայն նոր ընկերներ ձեռք բերելու, այլ նրանց ուժ տալու, որպեսզի իրենց միայնակ չզգան:

Միքայելը զրուցեց երեխաների հետ, խաղացին, կիսվեցին իրենց սիրելի զբաղմունքներով։

Մեր մեծ սրտով տղան դատարկաձեռն չէր եկել: Նա իր ձեռքով պատրաստած գիպսե արջուկները նվիրեց մեր երեխաներին և բուժանձնակազմին, որ յուրաքանչյուրը զգա այդ ուշադրությունը:

Նման հանդիպումները մեծ ջանքեր չեն պահանջում՝ մի քիչ ուշադրություն, ժպիտ ու աջակցելու ցանկություն։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: