Նորություններ

Մեր Գագիկի հաջողության պատմությունը

Հունվարի 28, 2025թ.

Սիրով կիսվում ենք մեր Գագիկի հաջողության և հաղթանակի պատմությամբ:

19-ամյա Գագիկ Հակոբյանը ծառայում էր ՀՀ Զինված ուժերում, երբ սկսեց իրեն վատ զգալ, և ստուգումների արդյունքում Գագիկի մոտ հայտնաբերվեց քաղցկեղ՝ հոջկինի լիմֆոմա: Գագիկն ախտորոշումից անմիջապես հետո, «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ, սկսեց քաղցկեղի դեմ պայքարի իր ճանապարհը: Քաղցկեղի դեմ բուժման ողջ ընթացքում Գագիկը վստահ էր՝ հաղթելու է: Թեև դժվար էր, բայց փորձում էր շարունակել ապրել բնականոն հունով: Քանի որ Գագիկը դուդուկահար է, բուժման ընթացքում ունենում էր տարբեր համերգների առաջարկներ, և որքան էլ զարմանալի է, չէր մերժում այս առաջարկները։

Քիմիաթերապիայի կուրսերի արանքում, մի կողմ դնելով ռիսկերը, նա նվագում էր տարբեր համերգների։

Հատկանշական է նաև, որ բուժմանը ընթացքում Գագիկը նաև մասնակցեց դուդուկահարների միջազգային մրցույթ-փռտոնի և հաղթեց:

Մեկ տարուց ավելի տևած բուժման արդյունքում, ի ուրախություն բոլորիս, Գագիկը հաղթեց կյանքի պայքարում։ Այժմ 23-ամյա Գագիկը փակել է իր կյանքի այս էջը և ապրում է իր բնականոն կյանքով՝ խոսելով քաղցկեղի մասին և բոլորին ասելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ: Բեմը մանկուց սիրող Գագիկը այժմ հանդես է գալիս տարբեր հայտնի խմբերի կազմում՝ նվագելով ազգային փողային գործիքներ:

Շնորհակալ ենք Ձեզ, որ աջակցում եք «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի շահառուներին՝ Գագիկին և նրա ընկերներին՝ քաղցկեղի դեմ պայքարի նրանց դժվարին ճանապարհին։ Ձեր մեծահոգության շնորհիվ է, որ նրանք կարողանում են գնալ իրենց երազանքների ետևից։

Շարունակենք միասին կյանքեր փոխել և փրկել։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: