Նորություններ

Շնորհակալություն, տիկին Նազելի Տերտերյան

Մարտի 4, 2025թ

Այսօր «Սիթի օֆ Սմայլ »-ում հյուր էր Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայր, «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ հիմնադիր Նազելի Տերտերյանը:

Տիկին Նազելին հանդիպեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող փոքրիկներին և ծնողներին, զրուցեց նրանց հետ: Փոքրիկները որպես նվեր ստացան «Բոլորիս Ալենի հեքիաթները» տիկին Նազելիի կողմից, ով խոստացավ կրկին այցելել նրանց և հորդորեց անպայման գրի առնել իրենց մտքում եղած հեքիաթները` հետևելով իր հերոս որդու օրինակին:

Սիրելի տիկին Նազելի, թող որ բոլորիս Ալենի ստեղծագործությունները միշտ ապրեն և ապրեցնեն:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: