Նորություններ

Շնորհակալություն Family Rescue Fund-ին

Օրեր առաջ մեզ հյուր էին եկել երկար տարիների մեր Family Rescue Fund-ի աջակիցները: ✨

Խորին շնորհակալություն ենք հայտնում Family Rescue Fund-ին

Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի անունից: Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել ձեզ՝ մեր շահառուների կողքին լինելու, նրանց աջակցություն ցուցաբերելու ու ժպիտ պարգևելու համար։

Ձեր աջակցության շնորհիվ, երեխաները, ովքեր պայքարում են քաղցկեղի և արյան հիվանդությունների դեմ, զգում են, որ միայնակ չեն իրենց դժվարին ճանապարհին։

Դուք ձեր հոգատարությամբ ուժ ու հավատ եք փոխանցում թե՛ նրանց, թե՛ նրանց ընտանիքներին։

Հատկապես կարևոր է, որ ձեր օգնությունը կայուն ու շարունակական է․ դուք կանգնած եք մեր կողքին մշտապես՝ հաստատելով, որ բարություն ու հոգատարություն շատ կա աշխարհում։

Շնորհակալ ենք այս համագործակցության և ձեր վստահության համար։ Մենք անկեղծորեն գնահատում ենք ձեր մարդասիրական առաքելությունն ու պատրաստակամությունը՝ միասին փոխելու մեր երեխաների կյանքը։

Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք։

Շնորհակալ ենք, որ ժպիտ եք պարգևում։

Շնորհակալ ենք, որ սատարում եք կյանքի համար պայքարող յուրաքանչյուր երեխայի։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: