Նորություններ

Շնորհակալություն, FRF

Փետրվարի 28, 2025

Այս օրը «Սիթի օֆ Սմայլ»-ում և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում կարևոր օր էր, քանի որ մեզ հյուր էին եկել Նազ Բաշը և Ժակլին Թոմասյանը «Ֆեմիլի Ռեսքյու Ֆանդ»-ից

Բացի նրանից, որ «Ֆեմիլի Ռեսքյու Ֆանդ»-ը մշտապես կանգնած է քաղցկեղ ունեցեղ երեխաների կողքին, նրանց ամեն այցն իսկական տոն է բուժում ստացող փոքրիկների համար, քանի որ մեր բարեկամները երբեք չեն անտեսում երեխաներին ուրախություն պարգևելու կարևորությունը:

Սիրելի Նազ, Ժակլին և FRF-ի ողջ թիմ, անչափ շնորհակալ ենք, որ այս տարիների ընթացքում մշտապես կանգնած եք քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկների կողքին` ձեր հոգատարությամբ և սիրով:

Միասին կարող ենք կյանքեր փոխել:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: