Նորություններ

Իսպանական Aladina հիմնադրամը «Սիթի Օֆ Սմայլ»-ին տրամադրել է քաղցկեղ ունեցող հայ երեխաների 2 ամսվա բուժման գումարը

Փետրվարի 02, 2021

Երևան –  2020 թվականը չափազանց ծանր տարի էր Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Covid-19 համավարակը, այնուհետև սեպտեմբերի 27-ից մեկնարկած Արցախյան երկրորդ պատերազմը երկիրը կանգնեցրին հումանիտար ճգնաժամի առաջ։ Հայաստանի և Սփյուռքի ամբողջ ուշադրությունն ու աջակցությունը, բնականաբար, բացառապես ուղղվեցին պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը։Բազմաթիվ թիրախային խմբերի, այդ թվում՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման խնդիրը մղվեց երկրորդ պլան։ Հումանիտար ճգնաժամի հետևանքով կտրուկ նվազեցին նվիրատվությունները, ինչի շարունակականությունը նշանակում էր հիմնադրամի փակում, ինչն էլ իր հերթին սպառնում էր, որ հարյուրավոր երեխաների բուժումը կմնար կիսատ։‹‹Ալադինա›› հիմնադրամի (Fundación Aladina) ֆինանսական աջակցությունը չափազանց կարևոր և ոգևորիչ է, որպեսզի ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը, որը հոգում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան հարյուրավոր երիտասարդների բուժումը Հայաստանում, կարողանար շարունակել իրականացնել երեխաների բուժումն առանց ընդհատման։

‹‹Ալադինա›› հիմնադրամի աջակցությամբ ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը կկարողանա շարունակել իր առաքելությունն ու լինել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կողքին քաղցկեղի հաղթահարման դժվար ճանապարհին։Մեզ համար առանձնահատուկ կարևոր է, որ ‹‹Ալադինա›› հիմնադրամը, որ 15 տարվա պատմություն ունի և աջակցում է Իսպանիայի 15 հիվանդանոցներում բուժում ստացող շուրջ 1500 քաղցկեղ ունեցող երեխաների, Հայաստանի համար չափազանց ծանր ժամանակահատվածում կանգնեց քաղցկեղ ունեցող հայ մանուկների կողքին։

Հպարտ ենք լինել ‹‹Ալադինա›› հիմնադրամի միջազգային համագործակցության ծրագրի առաջին շահառուներից մեկը։

Շնորհակալ ենք այս նվիրատվության համար և լիահույս ենք, որ համագործակցությունը երկու հիմնադրամների միջև կդառնա շարունակական։

Արմենպրես-ի անդրադարձը հայերենով՝ https://armenpress.am/arm/news/1042089/

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: