Գրիգոր Հովհաննիսյանը՝ Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր անդամ
Հոկտեմբերի 05, 2022
Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամը հպարտությամբ ներկայացնում է դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին՝ որպես մեր Հոգաբարձուների խորհրդի նոր անդամ:
Դեսպան Հովհաննիսյանը մեծ փորձ ունի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ասպարեզում: Լինելով Երևանի պետական, Հայկազյան և Թաֆթս համալսարանների շրջանավարտ՝ Գրիգոր Հովհաննիսյանն իր կարիերան շարունակել է ՄԱԿ-ի քարտուղարության գործակալություններում Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում և հակամարտության գոտիներում: Այնուհետև նա աշխատանքի է անցել արտաքին գործերի նախարարությունում՝ որպես ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում ՀՀ դեսպան։ Մինչև արտաքին գերատեսչությունը լքելը նա նաև զբաղեցրել է արտգործնախարարի տեղակալի պաշտոնը։
Ներկայումս դեսպան Հովհաննիսյանը «Արարատբանկ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է:
Անչափ ուրախ ենք ողջունել դեսպան Հովհաննիսյանին և սիրով ակնկալում ենք, որ այսուհետ միասին ենք շարունակելու փոխել մեր երեխաների կյանքը: