Ծանոթացեք մեր 10 տարեկան Տիգրանին՝ Լոռու մարզից՝ Թեղուտից։
Տիգրանը այնքան շատ է սիրում շախմատ խաղալ, որ մարդկանց հանդիպելիս առաջինը հարցնում է՝ շախմատ խաղալ գիտե՞ք։ Մեր տղան Լոռու մարզի եռակի չեմպիոն է (ի դեպ, առաջին անգամ չեմպիոն է դարձել 5 տարեկանում), շախմատից արդեն 2-րդ կարգ ունի։
Երբ Տիգրանի ընտանիքը ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում, որոշվեց, որ Տիգրանը այնտեղ նույնպես շախմատի կհաճախի։ Ուսուցիչը փորձնական խաղ սկսեց՝ պարզելու համար, թե արդյոք Տիգրանը գիտի շախմատի քայլերը։ Մեր ուժեղ տղան էլ առաջին իսկ խաղի ժամանակ հաղթեց շախմատի ուսուցչին։
Այժմ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում մեր Տիգրանը ինքն է առաջինը ծանոթանում իր հետազոտությունների պատասխաններին, և համեմատելով ցուցանիշները նորմայի հետ, բժշկուհուն՝ Լուսինե Հակոբյանին համոզում, որ թույլ տա տուն վերադառալ։ Ի դեպ, Տիգրանի երազանքը գյուղի իրենց տուն վերադառնալն է, և նա միշտ ճշտում է բժիշկներից, թե հստակ որքան ժամանակ է մնացել իր բուժման ավարտին։
Մեր Տիգրանի երազանքը մի մեծ, սև կամ կարմիր հեծանիվ ունենալն է, որի զամբյուղում պայուսակը դնելով՝ նոր ուսումնական տարում կկարողանա դպրոց գնալ իրենց գյուղում։
2023-06-21
Արդեն պարզ է, թե մեր շախմատիստ Տիգրանն ինչ է անելու՝ բուժումն ավարտելուց հետո իրենց գյուղ՝ Թեղուտ վերադառնալով։ Դե, իհարկե, վարելու է իր նոր հեծանիվը։
Անչափ շնորհակալ ենք անանուն մնալ ցանկացած մեր բարեկամին մեր Տիգրանի ցանկությունն իրականացնելու համար։
2023-07-18