Նորություններ

FRF երիտասարդներն ավարտեցին կամավորական աշխատանքը և ստացան հավաստագրեր

Հուլիսի 28, 2023

FRF երիտասարդներն այսօր ավարտեցին երկու շաբաթ տևած իրենց կամավորական աշխատանքը Սիթի օֆ Սմայլում և Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տարբեր բաժիններում։

Այսօր էլ՝ կամավորական աշխատանքների վերջին օրը, նրանք հավաստագրեր ստացան Սիթի օֆ Սմայլից` խոստանալով, որ սա մեր միակ համատեղ ծրագիրը չէ։

Մեզ համար գերագույն հաճույք է աշխատել հայ երիտասարդների հետ, ովքեր չեն մոռանում իրենց արմատների մասին։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Ֆեմիլի Ռեսքյու Ֆանդ»-ի հոգաբարձուների խորհրդի ողջ կազմին` ի դեմս Ժակլին Թոմասյանին, Նազ Բաշին, այս ծրագրի իրագործման, ինչպես նաև հիմնադրամին և մեր բալիկներն ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Անհամբեր սպասում ենք ձեր հաջորդ այցին Հայաստան։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: