Նորություններ

Մեր Մարկն ավարտեց հիմնական բուժումը

08․10․2024

Լուսանկարում մեր շահառու արդեն 5 տարեկան Մարկն է:

Մարկի մոտ 2022 թվականին՝ 3 տարեկան հասակում հայտնաբերվել էր քաղցկեղ: Հիվանդության հայտնաբերման օրվանից ի վեր՝ ընտանիքը և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժշկական անձնակազմն անում էին ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի Մարկին տեսնեին առողջացած:

«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ՝ մեր քաջ Մարկն անցավ բուժման բոլոր փուլերը և, ի ուրախություն բոլորիս, հաջողությամբ ավարտեց հիմնական բուժումը և այժմ գտնվում է պահպանողական փուլում:

Մեր Մարկի և հարյուրավոր այլ երեխաների բուժման և խնամքի իրականացումը պարզապես անհնարին կլիներ՝ առանց մեր գրագետ բուժանձնակազմի ջանքերի և ձեզ՝ մեր հոգատար նվիրատուների հանգանակությունների։

Ձեր անգնահատելի աջակցության շնորհիվ է, որ փոխվում են հարյուրավոր կյանքեր։

Եկեք շարունակենք կյանքեր փրկող մեր առաքելությունը։

Շնորհակալ ենք:

Սիրով ՝

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամ

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: