Կայացավ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի 4-րդ գիտաժողովը
Մայիսի 12, 2025
Հայաստանի պատվիրակությունը, ԱՄՆ-ում գործող Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի և իրազեկման ALSAC կազմակերպության հրավերով, պատիվ ուներ ներկա գտնվելու Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի 4-րդ գիտաժողովին, որ տեղի ունեցավ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ապրիլի 30-ից մայիսի 3-ը:
Հայաստանը ներկայացնող խմբի կազմում էին.
- Գևորգ Թամամյան՝ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի նախագահ,
- Էսթեր Դեմիրճյան՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի գործադիր տնօրեն
- Լիլիթ Գրիգորյան` Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի ֆոնդհայթայթման և նվիրատուների կապի մենեջեր
- Ռուզաննա Պապյան՝ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ
- Ջուլյա Հովեյան՝ մանկական ուռուցքաբան
- բուժքույրներ` Մարինե Ազարյան, Մարիա Ալեքսանդրովա, Մելանյա Սահակյան, Ազնիվ Գևորգյան, Թագուհի Հովհաննիսյան, Ասյա Գալստյան, Վերա Մխիթարյան
Այս գիտաժողովի շրջանակներում ամբողջ աշխարհից տարբեր մասնագետներ միավորում են իրենց ջանքերը մեկ նպատակի շուրջ՝ նպաստել բուժման հավասարաչափ հասանելիությանը քաղցկեղ ունեցող երեխաների համար ողջ աշխարհում, ինչպես նաև իրականացնում են փորձի և գիտելիքի փոխանակման տարբեր ծրագրեր:
Որպես Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին և երիտասարդներին աջակցող միակ հիմնադրամ՝ հպարտ ենք, որ ոչ միայն կարողացել ենք նպաստել մեր երկրում մանկական քաղցկեղի բուժելիության 70-75% հիանալի արդյունքներին, այլև հնարավորություն ունենք ծանոթանալ ով միջազգային փորձին, կիրառել այն Հայաստանում, ինչպես նաև կիսվել մեր փորձով մեր օրինակը մեր միջազգային գործընկերների հետ: