Երևան – Նոյեմբերի 24-ին «Unity» սոցիալական շարժման հետ համատեղ կազմակերպված միջոցառման շրջանակներում «City of Smile/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներն իրենց երազանքները նկարեցին հատուկ կտավների վրա, որոնցից կպատրաստվի տիեզերագնացի կոստյում՝ սկաֆանդր ու տիեզերագնացների հետ կուղարկվի տիեզերք՝ իրականացնելու փոքրիկների երազանքը: «Երազող» անվանումը կրող սկաֆանդրի համար իրենց երազանքներն են նկարել արդեն աշխարհի 6 երկրներում, Հայաստանը միացող 7-րդ երկիրն է: Հայաստան էին ժամանել նաև տիեզերագնացներ, որոնք շփվեցին երեխաների հետ, օգնեցին նրանց նկարելու հարցում և պատասխանեցին տիեզերքի մասին մեր փոքրիկներին հետաքրքրող բոլոր հարցերին: «Երազողը» աշխարհի տարբեր ծայրերի երեխաների երազանքները տիեզերք կտանի 2020-ին: