Նորություններ

Միասին ենք այս պայքարում

Փետրվարի 15, 2021

Երևան –  Այսօր Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Օրվա առթիվ «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը և Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը նախաձեռնել են «Միասին ենք այս պայքարում» արշավը, որի շրջանակում կենտրոնում բուժում ստացող երեխաները իրենց պատրաստած բացիկներն են ուղարկել աշխարհի մոտ 550 բժշկական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների՝ ի նշան զորակցության։
Հուսով ենք, որ հայ մանուկների պատրաստած բացիկները նոր ուժ կհաղորդեն նրանց քաղցկեղի դեմ դժվար պայքարում։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: