Գլենդել, ԱՄՆ – «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» ԲՀ սիրելի բարեկամ Սալպի Ավեդիսյան Գարավարյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ին ԱՄՆ Գլենդել քաղաքում կայացավ բարեգործական ճաշ, որի ընթացքում իր պատրաստած խոհարարական գլուխգործոցներով բոլորին հիացրեց հենց ինքը՝ շեֆ-խոհարար Սալպին։ Շատ ջերմ մթնոլորտում անցած միջոցառումը լի էր անակնկալներով․ ջութակի մեղմ ելևէջներ, հայկական երգ ու պար, բարեգործական աճուրդ․․․ Ճաշի ողջ հասույթն ուղղվեց Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին` քաղցկեղ ու արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։ Այս հրաշալի միջոցառման կայացման և հոգատարության համար անչափ շնորհակալ ենք․ Bella Nella Salon & Day Spa և Բելլա Շահմորադյանին, Adana Dance Studio և Էլգա Մինասյանին, Lilar Wines և Գնել Գարիբյանին, La Perla Home և Հրաչ ու Սոնա Մենաչյաններին, Սևագ և Րաֆֆի Ավեդիսյաններին, Քրիստինե Կումուրյանին, Սիրանուշ Մուխսի-Հովեյանին, բոլոր մասնակիցներին, և, իհարկե, ամենամեծ շնորհակալությունը Սալպի և Արետ Գարավարյաններին։