Նորություններ

Armenia TV-ի «Բարի լույս» ծրագրում հյուր է Էսթեր Դեմիրճյանը

Փետրվարի 15, 2024թ․

Այսօր Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Օրվա առիթով Armenia TV-ի «Բարի լույս» ծրագրում հյուր էր «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, ով եթերում խոսեց բարեգործության կարևորության մասին։

Հիշեցնենք, որ քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում «Մի դրամի ուժը» նախաձեռնությամբ մեր սիրելի բարեկամներ IDBank-ն ու Idram Payment System-ը փետրվար ամսվա գործարքներից գոյացած «մի դրամները» կուղղեն «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղ ունեցող երեխաների բուժման ծախսերը հոգալու համար։

Շնորհակալ ենք մեր գործընկերներին մշտապես մեր կողքին լինելու համար:

Տեսանյութը դիտեք այստեղ

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: