Նորություններ

FRF-ի ներկայացուցիչների այցը Սիթի օֆ Սմայլ

Փետրվարի 08, 2024թ

Օրերս մեծ սիրով Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում հյուրընկալեցինք «Ֆեմիլի Ռեսքյու Ֆանդ»-ի մեր բարեկամներին՝ մեր շատ սիրելի Նազ Բաշի և Ժակլին Թոմասյանի գլխավորությամբ։ Շնորհիվ մեր հոգատար բարեկամների՝ Կենտրոնը ևս մեկ անգամ համալրվեց անհրաժեշտ պարագաներով, և, ինչպես միշտ, նվերներ և փուչիկներ ստացան նաև Կենտրոնում այդ պահին բուժում ստացող մեր բոլոր փոքրիկները։

Անչափ շնորհակալ ենք «Ֆեմիլի Ռեսքյու Ֆանդ»-ին՝ մշտապես քաղցկեղի դեմ պայքարող երեխաների կողքին լինելու համար։

Նման համագործակցությունների շնորհիվ է, որ շարունակվում է կյանքեր փրկող մեր առաքելությունը։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: