Աննա Հակոբյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել են Արյունաբանական կենտրոն, շնորհավորել քաղցկեղ ունեցող երեխաների գալիք Ամանորը

by admin
Աննա Հակոբյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել են Արյունաբանական կենտրոն, շնորհավորել քաղցկեղ ունեցող երեխաների գալիք Ամանորը

Դեկտեմբերի 20, 2019

Երևան – ՀՀ վարչապետի տիկին, «City of Smile/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 19-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և վերջինիս տիկնոջ, «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի և նրա տիկնոջ հետ այցելեցին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:
Աննա Հակոբյանը և դեսպանը շնորհավորեցին Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող երեխաների գալիք ամանորը, միասին դիտեցին ամանորյա գեղեցիկ ներկայացում, այնուհետև հանդիսավոր կերպով վառեցին հիվանդանոցի բակում տեղադրված տոնածառի լույսերը:
Միջոցառման ընթացքում փոքրիկներին, իհարկե, այցելեց նաև Ձմեռ պապը ու բոլոր երեխաներին հանձնեց ամանորյա նվերներ:
Ամանորյա միջոցառումը «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպության ղեկավարության համատեղ հերթական նախաձեռնությունն է, ինչի համար շատ շնորհակալ ենք մեր հավատարիմ գործընկերոջը` ի դեմս Ռուզաննա Գրիգորյանի: 
Անչափ ուրախ էինք այս հրաշքներով լի օրը անցկացնել մեր հյուրերի հետ, հուսով ենք նրանց բոլորին կրկին շուտով տեսնել։

Ձեր կարող է հետաքրքրել