«Ես կհաղթեմ»․ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնական միջոցառումներ

by admin
«Ես կհաղթեմ»․ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնական միջոցառումներ

Հունիսի 1, 2019

Մայիսի 31-ը պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում հագեցած էր Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնական միջոցառումներով, որոնց նախաձեռնողներն էին Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Առողջության կամուրջ Արմենիա բարեգործական հիմնադրամը և Արյունաբանական կենտրոնը։
Կեսօրից աշխուժություն էր տիրում Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, որտեղ ներկայումս բուժում ստացող երեխաների համար զվարճալի անակնկալներով և պայծառ նվերներով լի ծրագիր էր կազմակերպված․ օճառի պղպջակներով շոու, ուրախ կերպարներ ու աճպարար Բեյբի Շոու մանկական ծառայության կողմից, շատ համեղ հյուրասիրություն ու տոնական տորթ Կարաս ազգային սննդի ցանցի կողմից և բարի տիկնիկային ներկայացում ու խաղեր Ավետիս տիկնիկային և ստվերների թատրոնից։ 
Արյունաբանական կենտրոնի բակում անցկացվող երեկոյան ծրագրի շրջանակներում նույնպես կազմակերպված էին առանձնահատուկ և խորհրդանշական միջոցառումներ․ կազմակերպիչների ողջույնի խոսքին հաջորդեց քիմիաթերապիան ավարտած երեխաների պարգևատրումը շքանշաններով և պատվոգրերով՝ կյանքի պայքարում հաղթող ճանաչվելու առթիվ։ Բուժված երեխաներն էլ, իրենց հերթին, դեռևս բուժման մեջ գտնվող բալիկներին շատ յուրահատուկ ձևով հղեցին իրենց բարեմաղթանքները։ 
Տոնական երեկոն շարունակվեց հեղինակային հագուստների ցուցադրությամբ, որի բացումը կատարվեց Miss Armenia 1998 և Mrs Globe 2009 անկրկնելի Գոհար Հարությունյանի կողմից։ Հագուստների ցուցադրության ընթացքում պրոֆեսիոնալ մոդելների հետ միասին հանդես եկան նաև քաղցկեղից բուժված երեխաները, որոնք կրում էին ներկայումս բուժում ստացող երեխաների նկարած նկարներով շապիկներ։
Երեկոյի ընթացքում Արյունաբանական կենտրոնի բակում վաճառքի նպատակով ցուցադրված էին նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների և դասախոսների տեղծագործությունները, որոնց վաճառքի հասույթի մի մասը տրամադրվեց Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին: 

Այս ամենը հնարավոր չէր լինի իրագործել առանց մեր հովանավորների և գործընկերների, ուստի մեր երախտագիտությունն ենք ուզում հայտնել Ալեքս Տեքստիլ ընկերությանը, Տեքսարտ տպարանին, Երևան Երևանցիներ նախագծին, բարբեր Կարո Աբաջյանին, Պահեստ33 բար-ռեստորանին,  Make Art Studio Amalia Aslanyan-ին, ModeYan Texstyle Gallery-ին, DJ Socko-ին, Էլինա Մկրտումյան նորաձևության տանը, METRO International Beauty Academy Yerevan-ին, Arthur PaParaZZi-ին, Գրանդ Քենդի ընկերությանը, Վարդինե Ենգիբարյանին և մեր մյուս բոլոր աջակիցներին։

Առանձնահատուկ շնորհակալություն Վերա Մխիթարյանին տոնական երեկոյի ծրագիրը նախաձեռնելու և համակարգելու համար։ 

Ձեր կարող է հետաքրքրել