Սոնա Ռոստոմյանի «Զրույց ապագայի հետ» գրքի շնորհանդեսը

by admin
Սոնա Ռոստոմյանի «Զրույց ապագայի հետ» գրքի շնորհանդեսը

Հունիսի 15, 2019

Երևան – Հունիսի 14-ին Արյունաբանական կենտրոնի բակում տեղի ունեցավ Սոնա Ռոստոմյանի «Զրույց ապագայի հետ» գրքի շնորհանդեսը։ Գրքի հերոսները արտերկրում ծնված և մեծացած երեխաներ են, որոնք երազում են այցելել Հայաստան, ապրել հայոց հողի վրա, շենացնել և պաշտպանել հայրենիքը։ Գրքի վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին։
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ պրոֆ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ելույթներ ունեցան նաև ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, գրքի հեղինակ տիկին Սոնա Ռոստոմյանը, ինչպես նաև նրա թոռնիկը՝ Գարիկը, որը, ի դեպ, նաև գրքի գլխավոր հերոսներից է։ 10-ամյա Գարիկն իր ելույթում պատմեց, թե ինչքան է սիրում Հայաստանը՝ նշելով, որ իր սիրտն այստեղ է, և իր անկեղծությամբ հուզեց բոլոր հյուրերին։ 
Միջոցառման մասնակիցների համար կազմակերպիչները նաև համեղ հյուրասիրություն էին նախատեսել և շատ զվարճալի ժամանցային ծրագիր երեխաների համար։ Մեր բալիկները մեծ հրճվանքով հետևում էին ուրախ ծաղրածուներին ու ոգևորությամբ մասնակցում նրանց կողմից կազմակերպված զանազան խաղերին ու մրցույթներին։
Կարող ենք վստահությամբ ասել, որ այս օրը երկար կմնա թե՛ կազմակերպիչների, թե՛ ներկաների հիշողություններում։
Մեր երախտիքն ենք հայտնում սիրելի տիկին Սոնային և նրա ողջ ընտանիքին մեր հիմնադրամին աջակցելու պատրաստակամության և երեխաներին տոն պարգևելու համար։ 
Համոզված ենք, որ նմանատիպ նախաձեռնությունները նաև մեծապես նպաստում են աշխարհասփյուռ մեր հայրենակիցների հետ կապերի ամրապնդմանը։ 

Հատուկ շնորհակալություն Հայկ Նազարեթյանին (Nazaretyan Photo) լուսանկարների համար։

Սոնա Ռոստոմյանի «Զրույց ապագայի հետ» գրքի շնորհանդեսը

Ձեր կարող է հետաքրքրել