Քաղցկեղի համաշխարհային գագաթաժողով

by admin
Քաղցկեղի համաշխարհային գագաթաժողով

Հոկտեմբերի 1-ին Մալազիայում տեղի ունեցող Քաղցկեղի համաշխարհային գագաթաժողովի ընթացքում Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Գերմանիայի Քաղցկեղի Հետազոտությունների Կենտրոնի (DKFZ) խորհրդի նախագահ և գիտական ղեկավար, հայտնի ճառագայթաբան-ուռուցքաբան, պրոֆեսոր Մայքլ Բաումանի հետ: DKFZ-ը Գերմանիայի խոշորագույն հետազոտական կենտրոնն է ուռուցքաբանության բնագավառում, և հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր, մասնավորապես, մասնագետների վերապատրաստման և Հայաստանում քաղցկեղի հետազոտությունների զարգացման վերաբերյալ: Ձեռք բերվեց նաև համաձայնություն փոխադարձ այցերի վերաբերյալ:

Օգնեք Մեզ Քաղցկեղ Ունեցող Երեխաներին Ապահովել Բուժմամբ, Սննդով և Հոգեբանական Աջակցությամբ

Նվիրաբերել հիմա