Նորություններ

Աշոտ Տաթևոսյանի ծննդյան հատուկ այցը

11․11․2024թ

Այսօր Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հավատարիմ ընկեր, տաղանդավոր նկարիչ Աշոտ Տաթևոսյանի ծննդյան օրն է, և այդ առիթով նա ցանկություն էր հայտնել այցելել Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն։ Աշոտը կենտրոնում բուժում ստացող փոքրիկներին, ինչպես միշտ, շատ նվերներ էր բերել, իսկ նրանց հետ հանդիպման ընթացքում էլ հերթով նկարեց նրանց բոլորի դիմանկարները: Ծննդյան առիթով, ի դեպ, նա բուժում ստացող երեխաներից մի քանիսի ձեռքով արված իր դիմանկարն էլ ստացավ՝ որպես նվեր:

Սրտանց շնորհավորում ենք, սիրելի Աշոտ՝ մաղթելով անսահման առողջություն և անկեղծ ժպիտներ:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: