Նորություններ

ԲԿՄԱ ֆուտբոլիստները սպորտային տոն նվիրեցին մեր երեխաներին

Փետրվարի 05, 2020

Երևան – Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք ԲՀ նախաձեռնությամբ քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացմանը և քաղցկեղ ունեցողներին աջակցելուն ուղղված «Միասին կարող ենք կյանքեր փրկել» ֆլեշմոբի շրջանակներում Բանակի կենտրոնական մարզական ակումբի և «Նոա» ակումբի ֆուտբոլիստները ընկերական հանդիպումը մեկնարկին կրում էին Սիթի օֆ Սմայլ շապիկներ։
Փետրվարի 5-ին էլ ԲԿՄԱ ֆուտբոլիստները եկել էին Արյունաբանական կենտրոն՝ փոքրիկ մարզասերների հետ հանդիպելու և նրանց ոգևորելու համար։
Շատ շնորհակալ ենք ԲԿՄԱ բոլոր ֆուտբոլիստներին և անձամբ թիմի տնօրեն Գագիկ Աղբալյանին հիմնադրամի կողքին կանգնելու և մեր երեխաներին ֆուտբոլային տոն նվիրելու համար։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: