Մարտի 21, 2025
Մարտի 18-ին տեղի ունեցավ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի կողմից արդեն 4-րդ անգամ կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի 2025 թ. բարեգործական առաջնությունը ՏՏ և ֆինանսական ոլորտի թիմերի միջև։
Խաղի կարգախոսն էր՝ երեխաների առողջ ապագան մեր ձեռքերում է։
Բոլոր այս կազմակերպությունները և մարդիկ միավորվել էին կանգնելու «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի շահառու փոքրիկների կողքին՝ քաղցկեղի հաղթահարման իրենց ճանապարհին։
Մեծագույն երախտագիտությամբ լցված լինելով մեր հովանավորների և աջակիցների հանդեպ, ովքեր երբեք միայնակ չեն թողնում փոքրիկներին քաղցկեղի դեմ պայքարում, ցանկանում ենք նշել նրանց անունները.
Freedom Broker Invest, VTB Bank (Armenia), Evocabank, Mobile Centre Armenia, mogo.am
Անչափ շնորհակալ ենք նաև խաղի մասնակից թիմերին՝ հիանալի խաղի և Հիմնադրամի կողքին կանգնելու համար.
AraratBank OJSC, Byblos Bank Armenia CJSC, Deep Origin, EY Armenia, FINCA Armenia, Freedom Broker Invest, KPMG Armenia, Picsart, Synopsys Armenia, VTB Bank (Armenia)
Հետաքրքիր հարցերի պակաս չունեցող այս յուրահատուկ ինտելեկտուալ երեկոյի պրոֆեսիոնալ կազմակերպման հարցում ցուցաբերած համագործակցության համար ի սրտե շնորհակալ ենք «Սիթի օֆ Սմայլ» Հիմնադրամի տարիների բարեկամ «Փի Արտ» ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանին և ժյուրիի անդամներ Աշոտ Բարսեղյան, Էմին Միզոյան, Արամ Անանյան։
Ջերմ հյուրընկալության համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Armenia Marriott Hotel Yerevan-ին։
Երեկոյի բարձր տրամադրությունն ապահովելու համար անչափ շնորհակալ ենք Alluria Wines, իսկ համեղագույն թեմատիկ տորթի համար՝ Papaya ընկերությանը։
Շնորհակալ ենք նաև երգչուհի Դի Լիթին՝ իր անկրկնելի ձայնով երեկոն էլ ավելի ջերմացնելու համար։
Միջոցառմանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալ ենք Sound Wave Armenia, ինչպես նաև մեր ակտիվ կամավորներին՝ Union Forte Volunteering։
Խաղի բոլոր մասնակիցները տուն վերադարձան նվերներով, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում GO TRAVEL ընկերությանը։
Լուսանկարների համար շնորհակալ ենք մեր մշտական մեդիագործընկեր Bogossi Production-ին։
Մեզ համար անչափ հուզիչ է այն փաստը, որ արդեն 4-րդ տարին անընդմեջ մրցանակներ ստացած թիմերն ու խաղացողները իրենց դրամական մրցանակները նվիրաբերում են Հիմնադրամին՝ ուղղելով այն քաղցկեղով հիվանդ փոքրիկների բուժմանը։
Շնորհակալ ենք, սիրելի ընկերներ։
Մեր միասնությունը ուժ է, որը փոխում և փրկում է կյանքեր։