Սիթի օֆ Սմայլ ԲՀ գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը հյուրընկալվել էր Շանթ հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարին
Դեկտեմբերի 31, 2019
Երևան – Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը անցյալ տարվա վերջին օրը հյուրընկալվել էր Շանթ հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարի ամանորյա վերջին հաղորդմանը, որի ընթացքում մեզ բազմաթիվ հաճելի անակնկալներ էին սպասվում։
«Բուժինֆո» հաղորդաշարը և տվյալ բարեգործական հաղորդմանը մասնակցող բոլոր ընկերությունները՝ «ՊրոԴերմ» մաշկի և մարմնի խնամքի կենտրոնը, «Սոնատո» ստոմատոլոգիական կլինիկան, «Լա Բելլ» էսթետիկ բժշկության կենտրոնը, Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնը, «ԷկոՍենս» ախտորոշիչ լաբորատորիան, «Նորմեդ» բժշկական կենտրոնը, «Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության կենտրոնը և «Պլանտա Սանա» ոտնաթաթի առողջության և խնամքի կենտրոն-օրթոպեդիկ սրահը, ամանորյա նվերներ էին պատրաստել հիմնադրամին՝ ֆինանսական աջակցության տեսքով, որը կուղղվի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման ծախսերը հոգալուն: Բացի այդ, մասնակից ընկերություններն ունեին նաև անակնկալ նվերներ մեր շահառուների և նրանց ընտանիքների անդամների համար, այդ թվում՝ ակնաբուժական և ատամնաբուժական անվճար ստուգումներ, մամոգրաֆիկ, պլանտոգրաֆիկ, պրոֆիլակտիկ և այլ հետազոտություններ, էսթետիկ ու կոսմետոլոգիական ծառայություններ։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Բուժինֆո» հաղորդաշարի ողջ անձնակազմին, անձամբ Վահե Տեր-Մինասյանին և բոլոր մասնակիցներին՝ հիմնադրամին ու մեր շահառուներին աջակցելու պատրաստակամության և հրաշալի անակնկալների համար։