Նորություններ

«Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը 2 տարեկան է

Հուլիսի 27, 2020

Երկու տարի առաջ այս օրը ազդարարեցինք «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի՝ այս ձևաչափով գործունեության մեկնարկը։
Գործունեության երկու տարվա ընթացքում «City of Smile / Ժպիտների քաղաք» հիմնադրամը ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 310 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտություններով, օրական 4-անգամյա սնունդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ՝ այդ նպատակների համար տրամադրելով ավելի քան 550․000․000 ՀՀ դրամի (ավելի քան 1․134․000$) աջակցություն։
Շնորհակալ ենք մեր բոլոր նվիրատուներին, գործընկերներին և բարեկամներին՝ ընդհանուր նպատակին հավատալու և քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհին մեր և մեր շահառուների կողքին լինելու համար։
Հուսով ենք՝ ձեր աջակցությամբ մենք ոչ միայն կշարունակենք կյանքեր փրկող մեր առաքելությունը, այլև կկարողանանք իրագործել և ավարտին հասցնել մեր կարևորագույն ծրագրերը՝ Հայաստանում մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքի և բուժման նպատակով մարզերից մայրաքաղաք եկած երեխաների համար հյուրատան կառուցումը։

Միասին կարող ենք կյանքեր փրկել 

Տեսանյութում՝ մեր հզոր Գոհարը 

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: